Կոնդուկտորը երեխային ստիպել է մուրացկանություն անել՝ ուղեվարձը վճարելու համար
Ռուսաստանի Տամբով քաղաքում դպրոցական աղջիկ երեխան չի կարողացել վճարել ավտոբուսով տեղափոխման ուղեվարձը, քանի որ նրա քարտը արգելափակված է եղել։ Կոնդուկտորն էլ հրաժարվել է նրան բաց թողնել ու ստիպել է, որ նա ուղեւորներից դրամ խնդրի՝ ուղեվարձի գումարը վճարելու համար։ Այս մասին հայտնում է Тамбовская жизнь պարբերականը։
Հայտնի է դարձել նաեւ, որ դեպքը տեղի է ունեցել դեռ հոկտեմբերի 15-ին, եւ երեխան հետ է վերադարձել տուն՝ գեղարվեստական դպրոցից, սովորականի նման օգտվելով նույն ավտոբուսից։ Նշենք, որ ուղեվարձը կազմել է ընդամենը 10 ռուբլի (մոտ 800 ՀՀ դրամ)։ Դեպքի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Տամբովի մարզային բաժնում սկսվել են ուսումնասիրություններ։

















































