Հոկտեմբերի 17-ին Մոսկվայում գրանցված օդի ջերմաստիճանը գերազանցել է 19-րդ դարի ռեկորդը
Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի մայրաքաղաքում սահմանվել է ջերմաստիճանի նոր ռեկորդ, օդի ջերմաստիճանը Մոսկվայում բարձրացել է մինչև +18 աստիճան, հաղորդում է Life.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ դա ՌԴ մայրաքաղաքում օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ երբևէ արձանագրված առավելագույն ցուցանիշն է:
Նշվում է, որ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում գրանցված օդի ջերմաստիճանը գերազանցել է 1889 թվականի հոկտեմբերի 17-ի ցուցանիշը: 130 տարի առաջ այդ օրը ՌԴ մայրաքաղքում օդի ջերմաստիճանը հասել է +17,4 աստիճանի:

















































