«Այստեղ նրբություն կա». Գեւորգ Կոստանյանը կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը մոտ օրերս կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին՝ պատրաստվում է հիմնովին ջախջախել քրգործը, որը հարուցվել է երեկ։ «Կրկին գործ ունենք այն դեպքի հետ, երբ իրավակիրառ մարմինները գտնում են, թե Հայաստանում օրենսդրությունը բաղկացած է միայն քրեական օրենսդրությունից ու ոչ Սահմանադրությունից, եւ ապա` խիստ անընդունելի եմ համարում ՍԴ նախագահի նկատմամբ նման վերաբերմունքը, քանի որ փաստն ինքնին խախտում է ինչպես դատարանների անկախությունը, այնպես էլ իրավական պետության հիմքերն ու հենքը։
Առաջիկայում ես պատրաստվում եմ այս եւ երկրում տեղի ունեցող քրեական արդարադատության հարցերին անդրադառնալ խորքային-մասնագիտական եւ միջազգային իրավունքի տեսակետից»:
Իսկ եթե մեղադրանք առաջադրվի՞ Թովմասյանին։ «ՍԴ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար ՍԴ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի, սակայն այստեղ կարեւոր նրբություն կա, որի մասին առաջիկայում կխոսեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի