Իրանը ներկայացրել է «Յասին» հայրենական կործանիչը
Իրանը ներկայացրել է «Յասին» հայրենական կործանիչը: Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամիի խոսքով՝ Իրանի կողմից մշակված «Յասին» կործանիչն ապացուցել է երկրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների անարդյունավետությունը, հաղորդում է Mehr-ը:
«Այդ բարդ եւ առաջադեմ կործանիչը պատրաստվել է հայրենական փորձագետների կողմից եւ ցույց է տալիս, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդել Իրանի Իսլամական Հանրապետության վրա»,- ասել է Հաթամին:
«Յասին»-ը պատրաստվել է Իրանի ՌՕՈւ մասնագետների կողմից եւ նախատեսված է որպես ուսումնական ինքնաթիռ օգտագործման համար:
Այսօր առավոտյան փորձարկումների վերջին փուլի ընթացքում ուսումնական ինքնաթիռն իր առաջին պաշտոնական թռիչքն է իրականացրել Նոջե բազայի երկնքում:

















































