Երեւանի բնակիչ Ռաֆիկ Մ-ի օրագրից
Ձեզ ենք ներկայացնում Երեւանի օրինապաշտ քաղաքացի Ռաֆիկ Մ.-ի օրագրից որոշ հատվածներ
01.01.2020թ.
Այսօր տարին շատ լավ սկսեցի, տեսանկարահանեցի չնախատեսված վայրում կայանված ութ ավտոմեքենա: Հատուկ հավելվածով ուղարկեցի ուր որ պետքն է: հարամվեց սրանց Նոր տարին: Շնորհակալություն ընկեր Սիսակին:
13.02.2020թ.
Լավ տոն է Տրնդեզը: Միանգամից 12 խախտում եմ տեսանկարահանել եւ հատուկ հավելվածով ուղարկել հատուկ մարմիններին, որի հետ սերտ համագործակցում եմ: Շնորհակալություն ընկեր Սիսակին եւ փառք ընկեր Փաշինյանին: Ես ինձ երջանիկ եմ զգում:
9.05.2020թ.
Ափսոս մեկից ավելի անգամ մեկ ամսվա ընթացքում որեւէ մեկին չեմ կարող տեսանկարահանել: Ափսոս, թե չէ Գուրգենը կսկեր: Գուրգենը տականք է, հացի փուռ ունի եւ պարբերաբար ավտոմեքենան կայանում է չնախատեսված վայրում: Պահանջում եմ վերանայել օրենքի այս կետը: Իմ իրավունքները, օրինապաշտ քաղաքացուս իմ իրավունքները խախտվում են:
1.06.2020թ.
Սիսակն ինձ խաբեց, ասել էին, որ խախտման մասին տեղեկացնող քաղաքացու անձը կմնա գաղտնի եւ, հետեւաբար, նրան ոչ ոք չի կարող փակցնել «գործ տվող» կամ» մատնող» պիտակները, բայց հիմա բոլորը ջոգել են, որ ես լավ էլ նկարում եմ, թաղի էրեխեքը հետեւիցս գոռում են գործ տվող: Սրանց բանտի ծակն եմ կոխելու:
16.8.2020թ.
Գրում եմ հիվանդասենյակից, երեկ քիթմռութս ջարդեցին, երբ գաղտնի տեսանկարահանում էի անում: Թաղման թափորի ավտոմեքենաներից մեկը կանգնեց, իջան երեք հաղթանդամներ եւ շանսատակ արեցին: Ափսոս էր հեռախոսս.... Վայ Սիսակ, Սիսակ, վայ Նիկոլ, Նիկոլ, մի հատ պերեդաչ էլ չբերին:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից