Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Պետական մակարդակի ռեկետ ենք ունենալու. փաստաբանը` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի մասին

 

Երբ նայում ենք ժամկետայնությանը, թե ինչ ժամանակահատված է ընտրվում, ակնհայտ է, որ այստեղ ոչ թե օրինականություն հաստատելու կամ նախկինում կատարված ենթադրյալ հանցավոր արարքները վեր հանելու, բացահայտելու, ծագման օրինականությունը պարզելու, այլ հետագայում քաղաքական նպատակներով օգտագործելու նպատակ կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը` անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին:

Նշենք, որ օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով, և որի արժեքը ներկայում գերազանցում է 50 մլն դրամի շեմը: Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները:

«Իսկ ով ասաց, որ 10 տարի առաջ անձինք չեն ունեցել ապօրինի ձեռք բերված գույք: Թեև ՀՀ-ում վերջին 1 տարվա ընթացքում կատարված իրադարձությունների սկզբունքը հետևյալն է` ինչքան հնարավոր է վատ նախագիծ, կարևորը` փոխկապակցված լինի նախկին իշխանության հետ: Եթե օրենքի կարգավորման ժամանակահատվածը դիտարկում ենք վերջին 10 տարին, ես այստեղ ոչ թե օրինականության, այլ քաղաքական հրահանգի և իրավական քողի անվան տակ քաղաքական հաշվեհարդար տեսնելու միտում եմ տեսնում»,-մեկնաբանեց փաստաբանը:

Հարցին՝ ըստ ՀՀ օրենսդրության՝ անձի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունե՞ն, և արդյո՞ք այս օրենքը չի շահարկվի`հետադարձ ուժ ունենալու իմաստով, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Հետադարձ ուժը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ամբողջ աշխարհում իրավունքի հիմնասյուներից մեկն է: Օրենքներն ու իրավունքները այդ տրամաբանությամբ են առաջ գալիս` եթե ինչ-որ մի ժամանակահատվածում մի հասարակության հարաբերության պայմաններում մի վարքագիծը քրեորեն պատժելի չի եղել կամ բացասական հետևանքներ չի առաջացրել տվյալ հասարակության համար, հետագայում հասարակական հարաբերությունների զարգացման արդյունքում պետությունը հասկացել է, որ, օրինակ, այս իրավահարաբերությունում նմանատիպ վարքագիծը խնդիրներ է առաջացնում հասարակության մյուս անդամների համար, չի կարող որոշել և քրեական պատասխանատվություն, վարչական պատասխանատվություն կամ այլ պատասխանատվություն սահմանել նախորդ իրավահարաբերության պայմաններում կատարված գործողության համար: Անձը, որը գործել էր մինչև հասարակական հարաբերությունների զարգացումը, որը հիմք տվեց նման օրենսդրական փոփոխության, չէր կարող ենթադրել, որ մի օր իր դրսևորած վարքագիծը դառնալու է ոչ իրավաչափ, և այս պարագայում անձին ցանկացած պատասխանատվության ենթարկելն անձի իրավունքի կանոնից և սկզբունքից դուրս է: Այս առումով ևս խնդիր է լինելու տվյալ օրենքը նման կարգով ընդունելու պարագայում»:

Անդրադառնալով օրենքի նախագծի այն կետին, ըստ որի`անձի գույքը, որի ծագման օրինականությունը չի հիմնավորվել, դատարանի որոշմամբ կարող է բռնագանձվել անգամ այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում անձի մեղավորությունը չի հաստատվում, Միհրան Պողոսյանն ասել է, որ մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ պետությանը՝ ի դեմս քննիչների, դատախազների, օժտել ենք շատ մեծ լիազորություններով։ «Իրենք ի վիճակի չեն լինում բավարար ապացույցներ հավաքել այն մասին, որ տվյալ անձը կատարել է հանցագործություն, ինչի ընթացքում ձեռք է բերել գույք, սակայն մեկ այլ մարմին որոշելու է, որ կապ չունի, որ անձը որևէ հանցագործություն չի կատարել, գույքը, միևնույն է, պետք է բռնագանձվի` հօգուտ պետության կամ այլ անձի: Արդյունքում` պետական մակարդակի ռեկետ ենք ունենալու»,- ընդգծեց Պողոսյանը:

Հարցին` այդ դեպքում հավանականություն չկա՞, որ կլինեն մտացածին քրեական գործեր, որոնք նպատակ կունենան հնարավորություն ստեղծել տվյալ անձի գույքը բռնագանձելու համար, փաստաբանը պատասխանեց, որ այս քննչական համակարգի և այս դատախազության պարագայում վստահաբար լինելու են այդպիսի դեպքեր։

«Այսինքն` ես վատ կանխազգացում ունեմ, որ այս օրենքը հենց նրա համար է, որ մենք ունենանք այդ վատ դեպքերը: Քաղաքական հակառակորդների, տնտեսական ակտիվություն դրսևորող անձանց, ընդհանրապես` ճանապարհին հանդիպող ցանկացած անձի նկատմամբ սա «մտրակ» է լինելու: Քաղաքական իշխանության նպատակը վերջին 10 տարվա ընթացքում անձանց գույքային դրությունն ուսումնասիրելն ու հասկանալն է, այդ նպատակից ելնելով էլ`փորձելու են որոշել «սևերին» և «սպիտակներին»: Այս ամենը հրահանգավորված ու ի սկզբանե որոշված է լինելու: Սա մի գործիք է այդ նպատակին հասնելու համար, որ հետո կարողանան հրապարակներից հայտնել` «այ տեսեք`նախկին իշխանությունն ինչ վատն էր, նախկին իշխանությունում պաշտոն զբաղեցրած «Պողոս Պողոսյանը» ունեցել է այսինչ գույքը, մենք էլ ինչ լավ իշխանություն ենք, բռնագանձում ենք գույքը», և ոչ մեկին չի հետաքրքրելու` այդ գործընթացն օրինակա՞ն էր, թե՞ ոչ, ի՞նչ կլինի պետության հետ որոշակի ժամանակահատված հետո, երբ քաղաքական իշխանությունը փոխվի, և տվյալ անձինք ներկայացնեն, թե ինչ պայմաններում է այդ գույքի բռնագանձումը տեղի ունեցել»,-ամփոփեց Միհրան Պողոսյանը: