ՔԿՀ պետի եկամուտներն ու դրամական միջոցները
«Փաստը» գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը հայտարարագրել է տվյալներ եկամուտների և դրամական միջոցների վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Ա. Գոյունյանի 2018 թ. տարեկան հայտարարագրից:
Էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Գոյունյանի դրամական միջոցները 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել են 4 000 000 ՀՀ դրամ և 8000 ԱՄՆ դոլար: 2018 թ. վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 4 500 000 ՀՀ դրամ և 8200 ԱՄՆ դոլար:
Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտների հանրագումարը 2018 թ. հարկային տարում կազմել է 2 714 602 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 2 192 261 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 522 341 ՀՀ դրամը՝ այլ եկամուտներից:
Ա. Գոյունյանը արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2019թ. հուլիսին: Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի