Ինչու է խանութներից անհետացել կաթի փոշին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում կաթի փոշու դեֆիցիտ է: Երևանյան սուպերմարկետներում, առևտրի մանր կենտրոններում տևական ժամանակ է, ինչ կաթի փոշի չկա: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով՝ երբ վաճառողներից հետաքրքրվում են, թե երբ կաթի փոշի կունենան, անորոշ արձագանք են ստանում՝ թե, գիտեք, չենք ստանում: «Էլնոր» ընկերությունը, որ այս փոշու հիմնական մատակարարն է, հրաժարվեց տեղեկություն տալ, թե ինչն է այս դեֆիցիտի հիմնական պատճառը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3 հազար 323 տոննա կաթի փոշի, այդ թվում՝ կաթ և սերուցք՝ խտացրած կամ քաղցրացրած: Իսկ, ահա, նախորդ տարվա ընթացքում նշված ապրանքատեսակներից Հայաստան ներմուծվել է 3 հազար 572 տոննա Բելգիայից, Գերմանիայից, ՌԴ-ից ու այլ երկրներից:
ՍԱՏՄ-ից էլ տեղեկացանք, որ այսօր Հայաստան կաթի փոշի ներկրում են 25 ընկերություններ, սակայն անուններ չնշեցին՝ պարզաբանելով, թե անհրաժեշտ է դա նրանց հետ համաձայնեցնել: Ու այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչու է խանութներից անհետացել կաթի փոշին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի