Ինչո՞ւ է «ծռերի» ներկայացուցիչը նախապես «բրոնյա» արել հրապարակը, բայց ոչ մի հավաք չի անցկացրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել հոկտեմբերի 1-19-ը Ազատության հրապարակում հավաքներ, ապա Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի-Նալբանդյան փողոցներ-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անելու համար:
Այսօր հոկտեմբերի 17-ն է, բայց որևէ հանրահավաք կամ երթ չի անցկացվել։ Ինչո՞ւ է «ծռերի» ներկայացուցիչը նախապես «բրոնյա» արել հրապարակը, բայց ոչ մի հավաք չի անցկացրել՝ փորձեցինք պարզել Լուսինյանից։
«Ինչո՞ւ, կարծում էիք, որ անպայման պիտի լինե՞ր»,- հարցին հարցով պատասխանեց նա։ Եթե դիմել եք, ուրեմն նման ծրագիր ունեիք։ «Այսինքն՝ կարգը ո՞նց է, պետք է տարածքը զբաղեցնել՝ ելնելով իրավիճակից։ Որ ասում էին թեժ աշուն, հո իզուր չէի՞ն ասում»,- փակագծերը բացեց Լուսինյանը։
Նշանակում է՝ թեժ աշնան համա՞ր էիք «բրոնյա» արել հրապարակը։ «Հա, բայց իմ անունից պաշտոնապես ոչինչ չգրեք, զանգեք մեր մամուլի խոսնակին։ Ես չեմ մեկնաբանում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի