Իշխանության եւ Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել. Վերջինս համոզում է անցնել իր նամակի 2-րդ կետին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանության եւ ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել։ Իշխանությունը ոչ միայն ընթացք չտվեց Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում ճգնաժամը լուծելու հայտնի նամակին, այլեւ մի բան էլ սխալ հանեց նրան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումով փաստելով, որ «Վահեն սխալ էր, Հրայրը՝ ճիշտ», ու «ՍԴ դատավոր-անդամ» եզրույթը սոսկ բառախաղ էր։
Բանն այն է, որ այդ դիմումն ուղղված էր «ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելուն», այլ ոչ թե անդամի, ինչպես պնդում էր Վահե Գրիգորյանը՝ ասելով, որ ՍԴ-ում կա 2 դատավոր՝ ինքը եւ Արման Դիլանյանը, մյուսներն անդամ են, քանի որ ընտրվել են չփոփոխված Սահմանադրության նորմերով։
Ինչեւէ, հիմա Վահե Գրիգորյանն ամեն ինչ անում է իշխանություններին համոզելու համար, որ հարկավոր է անցնել Թովմասյանին չեզոքացնելու իր մատնանշած պլան Բ-ին եւ կյանքի կոչել իր նամակի երկրորդ կետը։
ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական իրավասու մարմիններին՝ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հարցով, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրություններ անցկացնի եւ նշանակի ՍԴ դատավորներին՝ ավարտելով ՍԴ դատարանակազմությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ