Ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրգործը «շրջում» քննչականներում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «շրջում է» քննչականներում Քննչական կոմիտեից` ՀՔԾ ու հակառակ «երթուղով»: Իսկ, ահա, դատախազներն էլ, գործը չուսումնասիրած, հայտնվել են «գնացած-եկած» քրգործի երթուղու մեջտեղում:
Սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, բայց գործն ուղարկեց ՀՔԾ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ից էլ քրգործը հոկտեմբերի 4-ին ուղարկվել է դատախազություն՝ հսկողություն իրականացնող դատախազի պահանջով:
Եվ ըստ դատախազության` գործը, քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, այսինքն` դարձյալ ելման կետ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է` այս շրջապտույտի հիմնական պատճառը այն է, որ ՀՔԾ-ն, դատախազությունից ստանալով սույն քրգործը, հայտնել է, թե թույլ ապացույցներով գործ է, ու ամենեւին չեն պատրաստվում այն քննել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս