Սկսել են համոզել Բակո Սահակյանին, որ նորմալ թեկնածու չկա, ինքն առաջադրվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոտ 10 օր է, ինչ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ Արցախում է։ Չնայած տեղեկություններին, որ Ազատիչն ակտիվ հանդիպումներ է ունենում Արցախի քաղաքական վերնախավի հետ, իսկ Բակո Սահակյանն էլ երբեմն նրա զբոսանքների ուղեկիցն է, Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Սերժ Սարգսյանը քաղաքական հետաքրքրություններ առայժմ չի ցուցաբերում․ «Պասիվ հանգստի մեջ է, իսկ Ձեր ասած՝ վերնախավի ներկայացուցիչների հետ միշտ է ընկերական հանդիպումներ ունեցել»։
Արցախի նախագահական ընտրություններում ունի՞ նախընտրած թեկնածու։ «Դեռ չի խոսում այդ մասին»։
Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Արցախի ներկա եւ Հայաստանի նախկին իշխանությունները ցանկանում են Արշավիր Ղարամյանին տեսնել նախագահի պաշտոնում, բայց վերջինս կամուկացի մեջ է։ Ավելին՝ ոմանք սկսել են համոզել Բակո Սահակյանին, որ նորմալ թեկնածու չկա, ինքն առաջադրվի։ Բայց Բակո Սահակյանը մատնացույց է արել Սերժ Սարգսյանի օրինակը, ով իր չառաջադրվելու խոստումից հրաժարվեց եւ հրաժարական տվեց։ Մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը 2 օրից կվերադառնա Հայաստան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին