Րաֆֆի Հովհաննիսյանին սպասելիս
«Ժառանգություն» կուսակցությունում դեռ վերջնական որոշում չի կայացվել՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միայնա՞կ, թե՞ դաշինքով։
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ, մասնակցում է ԵԺԿ նիստին եւ նրա վերադարձից հետո նոր նիստ կհրավիրվի, եւ հնարավոր է՝ որոշում կայացվի:

















































