Էդուարդ Աղաջանյանն ու «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են․ կարեւոր մի հարց է քննարկվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջեւ օրերս հանդիպում է եղել:
Գործադիրն ու օրենսդիրը քննարկել են առանցքային թեման` Ամուլսարի շահագործման հարցը՝ որոշելու հանքի շահագործման վերաբերյալ հետագա քայլերի ճանապարհային քարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է այդ հանդիպմանը մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:
Պատգամավորը հաստատել է, որ հանդիպել են գործադիրի աշխատակազմի ղեկավար Աղաջանյանի հետ, հստակեցրել գործադիր-օրենսդիր թեւերի հետագա քայլերը հանքի մասով:
Մ. Կարապետյանն ասել է նաեւ. «Պետությունն ընդամենը պետք է իր շարունակականությունը ապահովի, սեփական ստորագրության պատիվը ապահովի, եթե չի կարողանում ապացուցել, որ այդ ստորագրությունը որեւէ կոռուպցիոն գործարքի հետեւանք է եղել»:
Եթե պետությունը գտել է հանքի անվտանգ շահագործման մոդել, ապա, ըստ իշխող թիմը ներկայացնող պատգամավորի, պետք է ընդամենը ապահովել իրավական գործընթացը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ