«Սա մի աստիճան նորություն է». ՀՅԴ-ն իր գործունեությունը սկսում է Արցախի՞ց
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովին ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի դաշնակցականներից փորձեց պարզել հետեւյալ հարցը՝ որքանով են հավաստի տեղեկությունները այն մասին, որ ՀՅԴ-ն այժմ իր հիմնական գործունեությունը սկսում է Արցախից: «Սա մի աստիճան նորություն է, այսինքն` այս ուղղությամբ եւս աշխատանք է տարվում համախմբելու իմաստով»,- ասաց ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը:
Անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բլասանայանի` ՀՀ իշխանությունների հասցեին արած հայտարարությանը` դաշնակցական Ա. Սարգսյանն ասել է` ովքեր փորձեն նույն պատմական Հայաստանի երկու մասերի միջեւ սեպ խրել, ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը:
Հիշեցնենք՝ ՀՅԴ ակտիվանալու մասին լուրերն առաջինը չեն, մինչ այս էլ նրանք ակտիվ քաղաքական աշուն էին խոստանում, ինչին ի դեպ «Ժողովորդ» օրաթերթն անդրադարձել է: Բայց մինչ օրս որեւէ տեղաշարժ չկար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին