Ինչո՞ւ է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ազատվել ամբիոնի վարիչի պաշտոնից. Նա կհեռացվի նաեւ համալարանի՞ց
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը հեռացվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից:
Համալսարանի մեր աղբյուրի պնդմամբ, Ֆ. Թոխյանին աշխատանքից ազատելու հիմք են հանդիսացել ուսանողների բողոքները, դասերից պարբերաբար բացակայելու հանգամանքը, ինչպես նաեւ մի քանի այլ գործոններ, որոնք հրապարակման ենթակա չենք համարում:
Նրա փոխարեն ամբիոնի վարիչ է ընտրվել Արթուր Ղամբարյանը:
Ըստ մեր աղբյուրների, ռեկտորատի առաջիկա նիստում քննարկվելու է նաեւ Թոխյանի դասախոսական գործունեությունը դադարեցնելու հարցը. ըստ այդ տեղեկությունների, Ֆելիքս Թոխյանն առաջիկա օրերին կհեռացվի Սլավոնական համալսարանից:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: Ըստ Դարբինյանի, համալսարանում գործելաոճ է ընտրվել, որ ամբիոնի վարիչները չլինեն համատեղողներ, այլ ամբողջովին ներգրավվեն համալսարանի աշխատանքներում, ու քանի որ ՍԴ անդամ է Ֆ.Թոխյանը, այդ որոշումը վերաբերում է նաեւ նրան:
Անդրադառնալով ընդհանրապես դասաժամեր ունենալ-չունենալու հարցին՝ ռեկտորը նշեց, որ իր ծանրաբեռնվածության հարցը որոշում է հենց Ֆելիքս Թոխյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին