Ջորջ Քլունին ամուսնության հոբելյանի նախօրեին դավաճանել է կնոջը
Դեռ փետրվարին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկի երկրպագուներն անհանգստացել էին. կարծես թե Ամալ եւ Ջորջ Քլունիները մոտ էին ամուսնալուծությանը։ Այդ ժամանակ պարզվեց, որ դերասանն արդեն մեկ ամսից ավելի չի տեսել իր մեկուկես տարեկան երկվորյակներին՝ Ալեքսանդրին եւ Էլլային։ Radaronline-ը հայտնում էր, որ Ամալ Ալամուդինը ամուսնու բնակարանից տեղափոխվել է Իտալիայում գտնվող իր առանձնատուն։ նա երեխաներին իր հետ էր տալիս եւ հորը նրանց մոտ չի թողնում։

Հետո, թվում էր, թե զույգի մոտ ամեն բան հարթվել է։ Նրանց կրկին սկսեցին միասին նկատել հանգստի ընթացքում եւ միջոցառումներին։ Սակայն Քլունին ամուսնության հինգերորդ հոբելյանի առիթով կնոջը տհաճ անակնկալ է մատուցել։
Ինսայդերները մամուլին հայտնել են, որ Ջորջը սիրավեպ է սկսել դերասանուհի Բրի Լարսոնի հետ։ Նա գրեթե երկու անգամ երիտասարդ է Քլունիից. դերասանուհին ընդամենը 30 տարեկան է։ Բրին եւ Ջորջը հանդիպել են գովազդի նկարահանման ժամանակ։ Արտիստների կոլեգաների խոսքով՝ Քլունին գրեթե անմիջապես սիրախաղ է սկսել Բրիի հետ, իսկ վերջինս պատասխանել է աստղին։ Իսկ ինչո՞ւ ոչ, Բրին ազատ է։ Այս տարի նա բաժանվել է ընկերոջից՝ Ալեքս Գրինվալդից։

Քլունին չի հաստատում այդ սիրավեպը։ Սակայն Ամալը, ըստ ամենայնի, չի հավատում ամուսնուն։ Համենան դեպս, ռեստորանից, ուր նրանք նշում էին հարսանիքի հոբելյանը, նա լաց եղած է դուրս եկել, իսկ նախօրեին լրատվամիջոցներում նրա ամուսնու սիրավեպի մասին ասեկոսեներ էին հայտնվել։
Իսկ Բրին պարզապես փայլում է երջանկությունից։ Այն ժամանակ, երբ Քլունի զույգը նշում էր հոբելյանը, Լարսոնը Comic Con-ին հարցազրույց էր տալիս։ Աստղն այժմ նկարահանվում է «Կապիտան Մարվել» ֆիլմում, եւ նրա կարիերան աճ է ապրում։ Միայն թե անձնական կյանքի մասին նա ոչինչ չի ասել։
Հիշեցնենք՝ Քլունին երբեք օրինակելի ամուսին չի եղել։ Ամուսնությունից ընդամենը մեկուկես տարի անց Քլուիին բռնացրել են անծանոթ շիկահերի հետ համբուրվելիս։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը