Queen խմբի կիթառահարը հրապարակել է տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի եւ աստղագնաց Նիլ Արմսթրոնգի հազվագյուտ լուսանկարը
Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը գտել է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի հազվագյուտ լուսանկարները, որտեղ վերջինս լուսանկարված է ամերիկացի աստղագնաց Նիլ Արմսթրոնգի հետ: Լուսանկարները նա տեղադրել էր Instagram-ի իր էջում՝ ցավակցություն հայտնելով Լեոնովի մահվան կապակցությամբ, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
«Մենք իսկական հերոս ենք կորցրել: Ալեքսեյ Լեոնովն առաջին մարդն էր, որը մեկնել էր տիեզերք, եւ նա առաջինը կլիներ նաեւ Լուսնի վրա, եթե ռուսները չկորցնեին իմպուլսը տիեզերական մրցավազքում»,-նշել է Մեյը:
Կիթառահարը հավելել է, որ մի քանի անգամ հանդիպել է Լեոնովին, եւ հիշել նրան որպես «իր տեսակում եզակի մարդ»՝ նշելով, որ չնայած նրա բոլոր ձեռքբերումներին՝ նա բավականին համեստ էր շփման մեջ:
Լեոնովի, որն առաջին մարդն էր բաց տիեզերքում, եւ Արմսթրոնգի, որն առաջինն էր ոտք դրել Լուսնի վրա, լուսանկարների հետ նա հրապարակել է իր սեփական նկարները խորհրդային տիեզերագնացի հետ: «Մենք բոլորս աղքատացել ենք առանց նրա»,-գրել է Queen-ի երաժիշտը:
85-ամյա տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը կյանքից հեռացել է հոկտեմբերի 11-ին: Նրա մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն էր:
1965 թվականի մարտի 18-ին Լեոնովն աշխարհում առաջին անգամ մեկնել էր բաց տիեզերք: Տասը տարի անց իր երկրորդ եւ վերջին թռիչքի ժամանակ պատմության մեջ առաջին անգամ մասնակցել էր խորհրդային «Սոյուզ-19» եւ ամերիկյան Apollo 21 տիեզերանավերի կցմանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ