Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է․ Նիկոլ Փաշինյանի պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ վարչապետ Փաշինյանը թիմից պահանջել է օր առաջ լուծել ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների հարցը: Նախատեսվում է մեկ ծառայության մեջ միավորել ՃՈ-ն ու ՊՊԾ-ն, միացնել նաեւ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր բաժինն ու 6-րդ վարչությունը:
Ըստ մեր լուրերի` այս երկու բաժինները հաշտ չեն եղել, քանի որ երկուսն էլ, կատարելով գրեթե նույն գործառույթը, մշտապես բախման մեջ են եղել: Փոփոխությունների ցանկն այստեղ չի ավարտվում, փաթեթն ամբողջությամբ պատրաստ է, բայց փող` պահանջվող 50 մլն դոլարը չկա:
Իշխանություններն, ըստ մեր լուրերի, ֆինանսավորման համար դիմել են ԵՄ-ին, բայց դեռեւս անարդյունք: Ընդդիմադիրները տեղյա՞կ են, որ գործադիրն իր այս մշակած նախագիծը շուտով ԱԺ կուղարկի: «Լուսավոր Հայաստանից», օրինակ, Տարոն Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել է, թե նախագծից տեղյակ չեն. «Պետք է սպասել` հասկանալու, թե ինչ նախագիծ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ