«Շերեմետևոյում» ուղևորն իր հետ ատրճանակ է տարել օդանավ
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորներից մեկն իր հետ ատրճանակ է տարել օդանավ, ինչի պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում, իսկ մեկնարկային օդանավակայանում ստուգումներ են իրականացվում:
Ինչպես գրում է РИА Новости-ն, ՌԴ ԳՆԳ տրանսպորտային վերահսկման տեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվա-Բուրգաս չվերթն իրականացնող ինքնաթիռն անհապաղ վայրէջք է իրականացրել, երբ ուղևորներից մեկը բորտուղեկցորդուհուն հայտնել է, որ մոռացել է հանձնել տրավմատիկ ատրճանակը:
Նշվում է, որ ուղևորներին հերթապահ մաս են ուղեկցել, որտեղ պարզվել է, որ զենքի թույլտվության հետ կապված ամեն ինչ ճիշտ է: Այնուամենայնիվ, անվտանգության կանոնները խախտելու համար վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել:
«Շերեմետևոյից» հայտնել են, որ կուսումնասիրեն և կպարզեն կատարվածի հանգամանքները:

















































