Էկոնոմիկայի փոխնախարարի ունեցվածքն ու գույքը
«Փաստը» գրում է․ «Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալ Վարոս Սիմոնյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Վ. Սիմոնյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների, եկամուտների, ինչպես նաև անշարժ և շարժական գույքի վերաբերյալ:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նա հայտարարագրել է բնակարան և «VOLKSWAGEN TOUAREG 3.6» ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները կազմել են 60 000 եվրո, 3 000 000 ՀՀ դրամ և 4700 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 981 640 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Վարոս Սիմոնյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2019թ. օգոստոսի 22-ին: Մինչ այս՝ 20152019 թթ.,Վ. Սիմոնյանը եղել է Եվրոպական միությունում ՀՀ առևտրական կցորդը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին