Զելենսկին ավելի քան 14 ժամ պատասխանել է լրագրողների հարցերին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին պաշտոնական մամուլի ասուլիսը, որը կայացել է հոկտեմբերի 10-ին, ավելի քան 14 ժամ է տևել, այն ուղիղ հեռարձակել են ուկրաինական լրատվամիջոցները, հաղորդում է Газета-ն:
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի առաջնորդը պատասխանել է ավելի քան 500 հարցի առավոտյան 10.00-ից մինչև հաջորդ օրը՝ 00.10-ը:
Զելենսկիի հանդիպումը լրագրողների հետ կայացել է «Kyiv Food Market»-ում:
Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ առաջինն ինքն է զանգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, ինչն, ըստ նրա, Դոնբասում հակամարտության լուծման առաջին քայլլն է: Նա ընդգծել է, որ ցանկանում է վերջ դնել պատերազմին:
«Բոլոր զանգերը ես եմ կատարում, թագն իմ գլխից չի ընկնում և փառք Աստծո, որ ես թագ չունեմ», - ասել է Զելենսկին:

















































