Փաշինյանի եւ «Իմ քայլի» որոշ պատգամավորների միջեւ ընդգծված անջրպետ կա. ի՞նքն է ասել՝ «չգաք նիտերին»
«Իրատես» թերթը գրում է.
««Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը սկսել է հաճախ նիստեր գումարել. եթե առաջ ամսական մեկ-երկու անգամ էին հավաքվում, այժմ հանդիպումներն ամենշաբաթյա են դարձել:
«Շաբաթական մեկ օր անպայման նիստ են անում, շաբաթ կարող է լինել՝ նույնիսկ երկու անգամ հանդիպեն: Վարչապետը միշտ չէ, որ ներկա է լինում, բայց ամեն ինչից ու ամեն մեկից ավելի քան տեղեկացված է,- ասաց «Իրատեսի» աղբյուրը՝ հավելելով,- Խորհրդարանում նիստեր այլեւս չեն անցկացվի, նախ՝ ԱԺ աշխատակազմն էր ստիպված երկար մնում շենքում, հետո՝ բուռն քննադատության էին արժանանում մյուս խմբակցությունների կողմից, որ եթե այդպես է՝ մենք էլ կարող ենք ԱԺ-ում նիստեր անել ու արտաժամյա վատնել պետական գույքի համար տրամադրվող միջոցները»:
Ինչ վերաբերում է պատգամավորների մասնակցությանը, ապա վերջին մի քանի նիստերին որոշ պատգամավորներ բացակայում են: Նրանք հիմնականում այն մարդիկ են, որ դեմ են «Ամուլսարի» շահագործմանը կամ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը. «Հիմա թե վարչապետն ինքն է ասել՝ չգաք նիստերին, թե այդ պատգամավորներն իրենք են բոյկոտում, չենք կարող ասել։ Բայց փաստը, որ վարչապետի ու այդ պատգամավորների միջեւ ընդգծված անջրպետ կա, կասկածից վեր է»,- ասաց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ