Ավելի քան 116 մլն դրամ՝ Արդարադատության նախարարությանը․ ինչ են անելու այդ գումարը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությանը արդարադատության նախարարությանը կհատկացնի 116 մլն 669 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը նշված գումարով քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական էլեկտրոնային ռեգիստր ներդնելու համար տեխնիկական սարքավորումներ պետք է ձեռք բերի:
Մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունը նախատեսում է գնել օդորակիչներ, շարժական տեսախցիկ, սկաներ, մատնահետք վերցնելու սարք և այլն: Բացի այս, քրեակատարողական ծառայության և VXSoft ընկերության մասնագետների կողմից մանրամասն նախագծվել և մշակվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»` e-Penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգը:
Իսկ ծրագրի գործարկման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման նպատակով խոշորացված հաշվարկներով անհրաժեշտ կլինի մոտ 67 մլն 669 հազար դրամ, իսկ կորպորատիվ ներքին ցանցի տեղակայման համար` 49 մլն դրամ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս