Արտադրողները կարող են սուպերմարկետներին բոյկոտ հայտարարել. Նրանք միավորվում են
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ սուպերմարկետների ցանցերը որոշել են վաճառքի 25-30% -ից եւ սուպերմարկետում տեղի գումարից բացի, այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը եւս գանձել մսամթերք արտադրողներից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը:
Մեր տեղեկություններով, սուպերմարկետների ցանցերի կողմից արտադրողների հանդեպ սկսված ճնշումները նոր թափ են ստանում, որին ի պատասխան, արտադրողները որոշել են իրենց հերթին քայլեր ձեռնարկել:
Մսամթերք արտադրող մի շարք ընկերություններից մեզ տեղեկացրեցին, որ նման պահանջ իսկապես կա «Երեւան Սիթի», «Զովք», «ՍԱՍ», «Ծիրան», «Արեւ», «Էվրիկա» եւ այլ սուպերմարկետների ցանցերի կողմից, ինչը ընդունելի չի կարող լինել իրենց համար:
Ցավոք, առայժմ ոչ մի արձագանք չկա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Եվ այս պայմաններում, մեր տեղեկություններով, արտադրողները որոշել են միավորել իրենց ուժերը՝ հարցին արդարացի լուծում տալու համար:
Մասնավորաբար, եթե քայլեր չձեռնարկեն վերը նշված փաստերն ուսումնասիրելու եւ անբարեխիղճ մրցակցային պայմանները վերացնելու ուղղությամբ, ապա բոլոր ընկերությունները ստիպված կլինեն ծայրահեղ քայլեր ձեռնարկել, սուպերմարկետներին բոյկոտ հայտարարել, գուցե նաեւ միահամուռ անժամկետ գործադուլ հայտարարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ