ՀԷՑ-ում բացառում են էլէներգիայի հաշվիչներին ցանկացած տեսակի միջամտության հնարավորությունը
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածին կատարած այցի ժամանակ տեղի բնակիչներից մեկը բողոքեց, թե էլեկտրաէներգիայի նոր հաշվիչները ավել ծախս են գրանցում։
Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀԷՑ-ից, որտեղից մեզ պատասխանեցին, որ ներկայիս սմարթ հաշվիչները բացառում են ցանկացած տեսակի միջամտություն՝ իսպառ վերացնելով մարդկային գործոնը. ցանկացած շեղում երեւում է մի քանի տեղ, այսինքն՝ ցանկացած անճշտության դեպքում մի քանի տեղից ազդանշան է գալիս:
Ինչ վերաբերում է ընդհանրապես առանձին բնակիչների բողոքներին, թե ավելի շատ են սկսել վճարել, ապա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա գլխավոր պատճառն այն է, որ նախկինում բոլորին հայտնի պայմանավորվածությունները տեսուչների հետ այլեւս ակտուալ չեն, իսկ դժգոհները, որպես կանոն, նախկինում այդ պայմանավորվածություններից օգտվողներն են:
Եթե դիտարկում ենք ՀԷՑ-ի 10 տարվա ներդրումային ծրագիրը, որի մասին անվերջ խոսում են, երեւում է, որ ծրագրի մոտ 900 մլն դոլարից շուրջ 200 մլն-ն ուղղվում է հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրմանը:
Թե ինչու է նման ահռելի գումար ներդրվում այս համակարգերի համար, ՀԷՑ-ից մշտապես արձագանքում են, թե պատճառը մեկն է՝ բացառել ցանկացած կասկած, թե որեւէ մեկը կարող է վճարել կամ չվճարել իր ծախսածի չափով:
Ինչ վերաբերում է կոնկրետ բնակչի բողոքին, ՀԷՑ-ից հավաստիացրեցին, որ այսօրվա ընթացքում մանրամասն ուսումնասիրելու են կոնկրետ այդ բնակչի հետ կապված խնդիրը (հնարավորություն կա նաեւ մեկ ժամանոց ինտերվալով ստուգել վերջինիս ծախսը), ինչպես նաեւ Էջմիածնի ու ընդհանրապես Արմավիրի մարզի կորուստների մակարդակը նախորդ տարիների եւ ներկայիս դրությամբ։
Թեման կպահենք մեր ուշադրության կենտրոնում եւ առաջիկայում կանդրադառնանք նաեւ հարցի մանրամասներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ