Ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու ԼՀԿ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում
«Հրապարակը» գրում է. «Իշխանությունը Հաշվեքննիչ պալատի անդամ առաջադրելու շանս է տվել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանին»։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում Մանե Թանդիլյանի ղեկավարությամբ կքննարկվի թեկնածուի հարցը։
ԼՀԿ-ն այդ պաշտոնում կառաջադրի Կարեն Սարգսյանին։ Տնտեսագետ Սարգսյանը 2000-2001 թվականներին եղել է Պետեկամուտների նախարարության վերահսկողության բաժնի հարկային տեսուչ, 2001-2006 թթ․՝ պետական գնումների գործակալության, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման բաժնի պետ, 2012-ից մինչ օրս՝ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրա, «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչ։
Հիշեցնենք, որ լրանում է Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը․ նա նշանակվել էր 2016 թ․ մարտին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին