ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել Արթուր Բաղդասարյանի ընկերության կոնյակները
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ալկոհոլային խմիչք է վաճառքի հանել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել 20 տարվա հնություն ունեցող կոնյակներ: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ վաճառքի է հանվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերության՝ Հայասի գրուպի «Hayasy 1830 Renaissance» 20 տարեկան 0.7 լ կոնյակը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ալկոհոլային խմիչքն ունի 40% թնդություն, իսկ վաճառքի է հանվել 12 հազար 900 շիշ: Ընդհանուր ԴԱՀԿ-ն մեկնարկային գին սահմանել է 256 մլն 387 հազար դրամ: Այսինքն՝մեկ շիշն արժե 19 հազար 874 դրամ:
Ըստ ԴԱՀԿ-ի՝ այն վաճառվում է որպես երկրորդային հումք: Ավելին, պարզվում է, որ դրանք դրոշմավորված չեն ակցիզային դրոշմանիշերով, իսկ հետևի պիտակի վրա գրառումները կատարված են չինարեն, հարկադիր էլեկտրոնային աճուրդից գնելուց հետո նշված տեսքով շուկայում իրացման ենթակա չէ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ