«Կոշ» ՔԿՀ-ի պետին կալանավորելու գործում կարեւոր դերակատարը նախկին կալանավորներից մեկն է եղել. մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել «Կոշ» կալանավայրի պետ Լյովա Բաղդասարյանի կալանավորման գործընթացից: Պարզվում է՝ բանտապետին սեպտեմբերի 18-ին կալանավայր ուղարկելու գործընթացի դերակատարը եղել է նախկին կալանավորներից մեկը, որը դուրս գալով բանտից՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում տեսանյութ կա, որտեղ երեւում է, թե ինչպես է սեպտեմբերի 18-ին մեկը մոտենում Լյովա Բաղդասարյանի՝ ավտոլվացման կետում գտնվող մեքենային, այն գնելու նպատակով ուսումնասիրում, նստում ու դուրս գալիս:
Եվ, ահա, այս մուտք ու ելքից շատ չանցած ԱԱԾ աշխատակիցները շրջափակում են ավտոմեքենան: Լ. Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ նախկին դատապարտյալներից մեկը մեքենան նստելուց հետո այնտեղ գումար է թողել եւ առերեսման ժամանակ էլ պնդել, թե ենթադրում է՝ նա կարող էր իմանալ, որ ինքը փող էր դնում մեքենայի մեջ: Պաշտպանն էլ ենթադրում է, որ դատապարտյալները նեղսրտած են եղել «Կոշի» բանտապետից ու սարքել այս պատմությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին