Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ազգային արժույթներով հաշվարկներ անելու մասին
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը և Թուրքիայի ֆինանսական գերատեսչությունը համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթով վճարումներ և հաշվարկներ կատարելու մասին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ֆիննախի հաղորդագրությունը, փաստաթուղթն ուղղված է «միջբանկային փոխհամագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև հաշվարկների անխափան իրականացման ապահովմանը»:
Ռուսական կողմից համաձայնագիրն ստորագրել են առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, իսկ թուրքական կողմից՝ թուրք ֆիննախարար Բերաթ Ալբայրաժը:
ՌԴ Ֆիննախից նշել են, որ հիմնական նպատակը երկրների միջև հարաբերություններում ռուբլու և լիրայի օգտագործման անցումային փուլի առաջընթացն է:
Աղբյուրը նշում է, որ 2018-ի տվյաներով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով՝ հասնելով 25.5 մլն դոլարի:

















































