ԱԱԾ-ում ոչ «հարմար» մարդու նշանակման դեպքում կարող է աննկատ սաբոտաժ ընթանալ
«Ասում են, թե ուժային կառույցներում, մասնավորապես ԱԱԾ-ում, լուրջ անհանգստություն կա` ով է դառնալու կառույցի ղեկավարը: Չնայած արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանը բացառել է նման հեռանկարը, այնուհանդերձ, այս պահին քննարկվող միակ թեկնածուն նա է:
Իշխանությունները զգուշավորություն են հանդես բերում այս հարցում, չեն շտապում, որովհետև, բացի օրենքի նախագծի չընդունված լինելուց, համակարգում ոչ «հարմար» մարդու նշանակման դեպքում կարող է խուլ, աննկատ սաբոտաժ ընթանալ. համակարգը խիստ կառուցիկ, պահպանողական, զգայուն օրգանիզմ է, ունի ներքին «ճշմարտություններ», և չի հանդուրժի համակարգից հեռու, մանավանդ սորոսական համարում ունեցող որևէ մեկին. «պրոֆեսիոնալներն» այնտեղ սեպեր խրելու նուրբ արվեստի 400 «արդար» ձև գիտեն:
Ի դեպ, Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» պատմությունը «արձանագրող-կերտող-նկարահանողներն» այլևս համակարգում չեն. պատճառներն անհայտ են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ