3 բնակարան, մեկ հողամաս և ավտոմեքենա. էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարարի գույքն ու եկամուտները
«Փաստը» գրում է. «Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալ Նաիրա Մարգարյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նորանշանակ փոխնախարարը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների, գույքի, ինչպես նաև եկամուտների մասին:
Նաիրա Մարգարյանը հայտարարագրել է երեք բնակարան, մեկ հողամաս և «HYUNDAI ELANTRA 1.6» մակնիշի ավտոմեքենա:
Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 000 000 ՀՀ դրամ, 70 000 եվրո և 10 000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ն. Մարգարյանի հանձնած փոխառության չափը կազմել է 5000 ԱՄՆ դոլար:
Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 8 228 597 ՀՀ դրամ:
Ստացված հանրագումարը գոյացել է աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 3 389 844 ՀՀ դրամ, 743553 ՀՀ դրամ և 4 095 200 ՀՀ դրամ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ