Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մշակույթ

28300 դրամ աշխատավարձը նվաստացուցիչ է. ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արվեստի գործիչ, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին աշխատանքից ազատելու դիմում է ներկայացրել և որպես պատճառ նշել վիրավորական ցածր աշխատավարձը:

Դիմումի մեջ Մովսիսյանը նշել է. «Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից՝ վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով: Կարծում եմ, որ ԵԹԿՊԻ-ը պետք է գիտակցի, որ ՀՀ վաստակավոր արվեստի գործչի և, ամենակարևորը, մինչև օրս գործող ռեժիսորի կողմից մատաղ սերնդին տրված գիտելիքը չպետք է գնահատվի ամսական (մաքուր) 28300 դրամ»:

Tert.am-ի հետ զրույցում ռեժիսոր Մովսիսյանը նշեց, որ ուղղակի վիրավորված է այդ գումարի չափից, քանի որ ինստիտուտի համար շատ բան է անում՝ ուսանողների հետ ակտիվ պրակտիկ աշխատում է, նրանց ճաշակ է սովորեցնում, նույնիսկ իր հաշվին հնարավորին չափ վերանորոգել է իր դասախոսական սենյակը և ամեն ինչ անում է իր փորձն ու գիտելիքները պատշաճ կերպով երեխաներին փոխանցելու համար:

«Բայց հետո պրակտիկ ուսուցումը հանեցին և դարձրեցին այնպես, որ ամեն տարի տարբեր վարպետների մոտ սովորեն, մի տարի ինձ մոտ, մյուս տարի ուրիշի մոտ, մենք համաձայնվեցինք այդ նորարարությանը, թեև ուսանողները գոհ չէին: Այսինքն՝ այն ժամանակ պրակտիկայի փող էր գումարվում, կուրսղեկի գումար և նմանատիպ այլ փոքր, գուցե ծիծաղելի 5000, 10000 դրամներ, բայց կազմում էր ինչ-որ գումար, որով կարող էիր ապրել՝ 50000 դրամ, 60000 դրամ, 70000 դրամ ստացել եմ, բայց ոչ 27000 դրամ (1000 դրամը զինծառայողների ապահովության հիմնադրամին է փոխանցվում)»:

Նա նշեց, որ ռեկտորը ևս հարցնում է իրեն, թե ինչո՞ւ է այդքան քիչ գումար ստանում, ինչո՞ւ են իր ժամերն այդքան քիչ, որին Մովսիսյանը պատասխանում է, թե իրեն ասել են՝ այդքան է, որովհետև դիմորդներ չկան: «Բայց ես ի՞նչ ասեմ, մյուս ուսանողները վճարում են չէ՞ 600,000 դրամ, հասկանում եմ, այլ ծախսեր էլ կան, բայց դասախոսն էլ ոչ պակաս կարևոր հարգելի մարդ է»,- ասաց նա:

Հրանտ Մովսիսյանը նշեց, որ մեծ հաճույքով առանց վարձատրության էլ կգնար, ամեն ինչ կաներ, բայց ոչ «հասուն տղամարդուն նվաստացնելով՝ 27000 դրամ փոխանցեն»: «Թող ասեն՝ գումար չունենք, Հրանտ, արի օգնի, ես փողի ակնկալիքով չէի օգնի, հասկանո՞ւմ եք ինչն է պատճառը՝ զուտ վիրավորանք է»,-ասաց նա:

Մովսիսյանն ասաց, որ իր համար բուհից հեռանալը խնդիր չէ, ինքը շարունակում է ֆիլմեր նկարել. օրերս «Միստիկ երկիր» ֆիլմի պրեմիերան է կայացել Արցախում, ինչի համար Արցախից մեդալի է արժանացել: «Իմ աշխատանքի ընթացքում դեռ 4 ուսանող էլ տարել եմ, ինձ հետ աշխատել ու վարձատրվել են: Հիմա, եթե ես իմ ուսանողներին կարողանում եմ վարձատրել, իսկ ես այս երկրի համար շատ բան եմ արել, ես արժանի՞ եմ 27 000 դրամ ստանալուն, ավելի լավ է՝ մաստեր կլասեր տամ, անվճար աշխատեմ: Իհարկե, կրթել է պետք, բայց ոչ 27000 դրամով, ես ամեն մի ուսանողի համար, եթե հաշվարկով վերցնենք, ամիսը 1000 դրամ եմ ստանում, դա ծիծաղելի չէ՞: Հիմա որոշել եմ դուրս գալ, որովհետև չեմ կարծում, որ նորմալ մարդը 27000 դրամով կգնա, իր գիտելիքները կփոխանցի»,-ասաց նա:

Հարցին՝ սա վատ կառավարման հետևա՞նք է, դասախոս Մովսիսյանը պատասխանեց. «Երևի, չգիտեմ, մարդկանց չհարգելու հետևանք, երևի, ինձ թվում է՝ չեն հարգում»:

ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխատավարձի իջեցում չի եղել, ընդհակառակը, բարձրացել է և բոլոր դասախոսներն էլ, ով ինչքան ժամ ունեն, այդքան էլ վարձատրվում են, իսկ Հրանտ Մովսիսյանի աշխատավարձը քիչ է, որովհետև ուսումնական պլանով իր ժամերը քիչ են: «Առանձնահատուկ վերաբերմունք իրան չենք կարող ցույց տալ, որովհետև վաստակավոր գործիչներ այստեղ շատ կան: Դասախոսի աշխատավարձը ձևավորվում է վարձավճարից, եթե վարձավճարը բարձրացնեն, բազմաթիվ ուսանողներ կզրկվեն կրթության իրավունքից»,-ասաց նա:

ԵԹԿՊԻ ռեկտորը նշեց, որ բուհում ժամավճարը եղել է 1200 դրամ և, երբ ինքն ընտրվել է ռեկտոր, դարձել է 1600 դրամ: «Բուհի բյուջեն, ինչպես բոլոր բուհերում, ձևավորում է ուսանողների վարձավճարից և պետական ֆինանսավորմամբ, բայց մեր ուսանողների թիվը քիչ է, եթե մանկավարժականի միայն մեկ ֆակուլտետը 900 ուսանող ունի, մենք ընդհանուր ունենք 600 ուսանող և, բնականաբար, չէր կարող ավելին լինել, բայց ոչ մի ժամավճար, ոչ մի վճարում չի կրճատվել, ընդհակառակը՝ ավելացել է. պրոֆեսորների ժամավճարը 2000-ից դարձել է 2200 դրամ, դոցենտներինը՝ 1800-ից 2000 դրամ»,-ասաց Արզումանյանը:

Հարցին՝ որքա՞ն աշխատավարձ է ստանում նա՝ որպես ռեկտոր, Լիլիթ Արզումանյանն ասաց, որ 300 000 դրամ է ստանում: «Ես այն բացառիկ ռեկտորն եմ, որ եկա և իմ աշխատավարձը չբարձրացրեցի, ինչ կար՝ այդքան էլ մնաց»,-ասաց Արզումանյանը:

Հարցին՝ բուհում քանի՞ դասախոս է դասավանդում, ռեկտորն ասաց, որ շատ են. «Մեր բուհը ծանրաբեռնված է դասախոսներով, գուցե ավելի շատ են, քան պետք է, մոտ 180 դասախոս ունենք: Բայց մեր բուհի սպեցիֆիկան է այդպես՝ բեմի խոսք , նվագակցող, մեներգ, պար, վարպետություն, ֆիլմերը տարբեր կատեգորիա են, հազար ու մի տեսակ կա, այդ բոլորը պետք է հաշվի առնենք»,-ասաց նա:

Լիլիթ Արզումանյանի խոսքով՝ խնդրի լուծումն այն կլինի, որ արվեստի բուհերը մի փոքր առանձնահատուկ պետական ֆինանսավորում ստանան: «Որովհետև դու այս նույն փողից պետք է ձեռք բերես տեխնիկա, ներկայացման համար անհրաժեշտ պարագաներ, բեմանկարչության համար վրձիններ, թղթեր և այլն, այսինքն՝ արվեստի բուհերը, ոչ թե մենակ մերը, որ կարողանայինք զուտ տեխնիկական հարցերը լուծել: Բայց դե մեր երկիրն այսօր հարուստ չի, և ես բարոյական իրավունք չունեմ մեծ պահանջներ դնել մեր պետության առաջ»,-ասաց նա: