Աշխատանքից ազատում են Սասուն Միքայելյանի մտերիմներին
«Հրապարակ. թերթը գրում է.
«Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները տեւական ժամանակ է՝ լարված են, եւ պատճառը Վանեցյանին պաշտպանող հայտարարությունը չէ, ոչ էլ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն Արփինե Հովհաննիսյանից ներողություն խնդրելը։ Վերջին ամիսներին գործընթաց է գնում Սասուն Միքայելյանի կշիռը նվազեցնելու ուղղությամբ։ Եվ դա հատկապես արվում է նրա միջնորդությամբ պաշտոն կամ մանդատ ստացած անձանց հանելու, չեզոքացնելու ճանապարհով։
Դեռ ամիսներ առաջ՝ հուլիսին, աշխատանքից ազատվել է ԴԱՀԿ պետ Հակոբ Հակոբյանը, ով այդ պաշտոնում նշանակվել էր հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսին, Սասուն Միքայելյանի միջնորդությամբ, եւ այստեղ էր տեղափոխվել ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի պետի պաշտոնից։ Իսկ օրեր առաջ էլ աշխատանքից ազատել են Միքայելյանի մեկ այլ մտերիմի՝ ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանին։ Ոստիկանության լրատվականից պարզաբանեցին՝ երկարամյա ծառայությունից հետո անցել է թոշակի։ Բայց հասկանալի է, որ դա ընդամենը ֆորմալ ձեւակերպումն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ