Իշխանություններն անցնելու են առավել արմատական քայլերի. Մանրամասներ են հայտնի
«Փաստ» թերթը գրում է.
«Նախորդ շաբաթ Ազգային ժողովը 98 կողմ եւ 1 դեմ ձայներով ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին նախագիծը, որը առաջիկայում պետք է քննարկվի ՍԴ կողմից։
Որոշման ընդունման համար հարկավոր է ՍԴ 6 դատավորի ձայները, ինչը, շատերի կարծիքով, հազիվ թե իշխանություններին հաջողվի ապահովել:
Այս թեմայի առնչությամբ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել ՍԴ կողմից ԱԺ ներկայացված փաստաթուղթը մերժելուց հետո անցնել ավելի արմատական քայլերի, ավելի կոնկրետ՝ ՍԴ դատավորների նկատմամբ սկսվելու է բարեվարքության (եւ ոչ միայն) ուսումնասիրման լուրջ գործընթաց, որը զուգորդվելու է բողոքի մեծ ակցիաներով։
Ի մասնավորի, մեր աղբյուրների պնդմամբ, կազմակերպվելու են ՍԴ-ն շրջափակելու, նրա աշխատանքները բոյկոտելու գործողություններ, այս անգամ՝ առանց Նիկոլ Փաշինյանի հրապարակային հորդորների։
Իշխանությունների նպատակը մեկն է՝ ցանկացած գնով Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից եւ ընդհանրապես հեռանա Սահմանադրական դատարանից:
Ի դեպ՝ հավելենք, որ իշխանության որոշ շրջանակներում տարբերակներ են քննարկվում ՍԴ-ն ընդհանրապես վերացնելու շուրջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ