Իվանկա Թրամփը հանրությանն է ներկայացել «չարդուկված» կոստյումով (լուսանկարներ)
Սկանդալային «ֆեշն ձախողումից» հետո ԱՄՆ նախագահի դուստր և օգնական Իվանկա Թրամփը կրկին զարմացրել է իր հագուստով, գրում է woman.ru-ն:
Լուսանկարիչների ուշադրությունն այս անգամ, սակայն, Իվանկայի կերպարի մեջ գրավել է մեկ այլ բան:
Հոկտեմբերի 3-ին Իվանկա Թրամփը մեկնել է Դալլաս` հանդիպելու տեղական համալսարանի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է փոփոխվող տնտեսության մեջ աշխատուժի դերը: Իվանկան նաև մասնակցություն է ունեցել Google-ի` իրենց կարիերան նոր սկսողների համար նախատեսված առցանց ծրագրի վերաբերյալ կլոր սեղան-քննարկմանը:
Միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահի դուստրը կրել է կանաչ կոստյում, սև տոպ, լաքապատ սուր ծայրով կոշիկներ: Իվանկայի` հագուստի «համեստ» ընտրությունից և «զուսպ» կերպարից կարելի է դատել, որ նա «դաս է քաղել» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ներկայացած կերպարից, գրում է կայքը:
Չնայած կերպարի հանդեպ տարված աշխատանքին` լուսանկարիչների և լրագրողների աչքից չեն վրիպել Իվանկայի հագուստի «անհարթությունները». ծալքերը նկատելի են եղել կոստյումի բոլոր հատվածների վրա: Տաբատը կարծես ավելի լավ տեսք է ունեցել, սակայն անհասկանալի է դարձել դրա անսովոր չափը, իսկ տաբատի ծայրերն անհասկանալի կերպով հավաքված են եղել` ասես կտորից թել է դուրս եկած եղել և այն ձգել են:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը