Թրամփը կոչ է արել իմփիչմենթ հայտարարել Փելոսիին եւ Շիֆին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաեւ նրանք, ովքեր նրանց հետ համաձայնության են եկել, արժանի են իմփիչմենթի իրենց հանցագործությունների եւ պետական դավաճանության պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նենսի Փելոսին գիտեր բոլոր՝ ստի մեծ թվով դեպքերի եւ խարդախության զանգվածային դեպքերի մասին, որոնք խորամանկ Ադամ Շիֆը կատարել է Կոնգրեսի եւ ամերիկացի ժողովրդի դեմ»,- Twitter-յան իր էջում նշել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Փելոսին «բոլոր առումներով մեղավոր» է, ինչպես Շիֆը, «առանձնապես ծանր եւ աննշան հանցագործությունների եւ անգամ պետական դավաճանության մեջ»:
«Կարծում եմ՝ սա նշանակում է, որ նրանց եւ այն անձանց, որոնք նրանց հետ չարամտորեն համաձայնության են եկել, պետք է անհապաղ իմփիչմենթ հայտարարել»,- նշել է Թրամփը:

















































