Թութակին բանտ են նստեցրել խանութում գողությունից հետո
Հոլանդական Ուտրեխտ քաղաք ոստիկանությունից հայտնել են, որ հինգշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, նրանք գնացել են խանութի գողության վերաբերյալ զանգի հետքերով: Նրանց հաջողվել է գողին տեղում ձերբակալել: Վերջինիս ուսին թութակ է նստած եղել:
Երբ գողին իր թռչնի հետ միասին տեղափոխել են մեկուսարան, իրավապահները գիտակցել են, որ վանդակ չունեն: Ձերբակալվածի հետ խորհրդակցելուց հետո նրանք թութակին բերել են տիրոջ պատժախուց: Թռչնի համար ջուր և սպիտակ հաց են բերել:
Նշենք, որ փետրավոր «բանտարկյալի» հետ լուսանկարը հայտնվել է ոստիկանության Instagram-ի էջում:

















































