ԱՄՆ-ը հրաժարվել է աջակցել Սիրիայում թուրքական օպերացիային
Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է անցկացնել Սիրիայի հյուսիսում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը տարածվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո։
Վաշինգտոնում հաստատել են, որ Թորքիայի կողմից ծրագրված օպերացիան կսկսվի շուտով։ ԱՄՆ-ի ուժերը, որոնք հաղթել են ԻՊ-ի տեղի «խալիֆայությանը», այլևս չեն գտնվի անմիջական մոտ հեռավորության վրա։
Սպիտակ տանն ընդգծել են, որ այժմ Թուրքիան պատասխանատվություն կկրի ԻՊ-ի բոլոր գրոհայինների համար, որոնք գերի են վերցվել խմբավորման ջախջախումից հետո վերջին 2 տարում։
Թրամփի վարչակազմում նաև հիշեցրել են, որ ավելի վաղ պահանջել էին Ֆրանսիայից, Գերմանիայից և եվրոպական այլ երկրներից հետ վերցնել գերի գրոհայիններին, ովքեր ծագումով այդ պետություններից են։

















































