Բուլղարացի կատակերգուն քաղաքական կարիերա է սկսում
Ստանիսլավ Տրիֆոնովը (Սլավի Տրիֆոնով), ում երգիծական հեռուստահաղորդումներն ամենահանրաճանաչն են Բուլղարիայում, հոկտեմբերի 5-ին անցկացրել է իր քաղաքական կուսակցության հիմնադիր համաժողովը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, Տրիֆոնովը խոստանում է պայքարել ընդդեմ «հաստ գծի դեմ, որը բաժանում է կուսակցական ազնվապետությունը և բուլղարացի ժողովրդին»:
«Չկա այդպիսի պետություն» անունն ունեցող շարժումը, անցյալ ամիս անցկացված հարցումների համաձայն, բավականաչափ աջակցություն է վայելում խորհրդարանում ընդգրկվելու համար՝ որպես մեծությամբ 4-րդ կուսակցություն:
Բուլղարիայի հաջորդ ընտրությունները նշանակված են 2021 թվականի սկզբին:
«Մարդիկ, որոնք կառավարում են և որոնց ընտրում է բուլղարացի ընտրողների մեծամասնությունը, կառչում են իշխանությունից: Ես ագահ չեմ իշխանության հասնելու համար, ես ագահ եմ արդարության հասնելու»,- ասել է Տրիֆոնովը:

















































