Խոակին Ֆենիքսը խոստովանել է, որ Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմի համար գրեթե 24 կիլոգրամի կորուստը ազդել է իր հոգեկան առողջության վրա
Հոլիվուդյան դերասան Խոակին Ֆենիքսը խոստովանել է, որ Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմում գլխավոր դերում հանդես գալու համար գրեթե 24 կիլոգրամ է կորցրել, ինչն ազդել է իր հոգեկան առողջության վրա, գրում է Insider-ը:
«Ինչպես պարզվեց, այն ազդում է հոգեբանության վրա, և դա մարդուն կարող է խելագարության հասցնել»,- ասել է դերասանը:
Ֆենիքսը նաև խոստովանել է, որ քաշի կորստի շրջանում հրաժարվել է մասնակցել հասարակական միջոցառումներին և շփվել մարդկանց հետ, ինչպես նաև սկսել է ավելի հաճախ մտածել սննդի մասին:

Դերասանի խոսքով՝ հոգնածությունը, ուշադրության կենտրոնացման դժվարությունները և ֆիզիկական ակտիվության կորուստը, որոնք առկա էին իր մոտ, քաշի կորստի կողմնակի բարդություններն էին:
Աղբյուրի փորձագետը նշում է, որ այս բոլոր ախտանշանները լուրջ, նույնիսկ կյանքի համար վտանգավոր սննդային վարքագծի խանգարման նշաններ են: Նրա խոսքով՝ 24 կիլոգրամի կորուստը պետք է մի քանի ամիսների փոխարեն տևեր առնվազն մեկ տարի:
Հիշեցնենք, որ Ջոկերի մասին պատմող նոր ֆիլմը Վենետիկի ամենամյա կինոփառատոնում արժանացել էր «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:
Արարողության ընթացքում ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը շնորհակալություն էր հայտնել Ֆենիքսին՝ ֆիլմին բերած հաջողության համար, որն իր հետ բեմ էր բարձրացել՝ «Ոսկե առյուծը» ստանալու։
«Բոլորին է հայտնի, որ ֆիլմը համատեղ ջանքերի արտադրանք է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ նկարահանող խմբին և դերասաններին։ Բայց այս ֆիլմը չէր լինի առանց Խոակին Ֆենիքսի» ,- հայտնել էր Ֆիլիպսը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը