Մելանյա Թրամփին կասկածում են օտար լեզուների չիմացության մեջ
Ամերիկացի լրագրող Ջոն Արավոսիսը հայտարարել է, որ առաջին տիկին Մելանյա Թրամփը, հակառակ վերջինիս պնդմանը, գրեթե «չի տիրապետում օտար լեզուներին», հաղորդում է The Daily Express-ը:
Լրագրողը հիշեցրել է, որ Մելանյան բազմիցս հայտարարել է, որ կատարելապես տիրապետում է ֆրանսերենին, գերմաներենին և իտալերենին։
Սակայն վերլուծելով առաջին տիկնոջ՝ այլ երկրներ կատարած այցերի ընթացքում արված տեսագրությունները՝ Արավոսիսն ընդգծել է, որ ԱՄՆ առաջին տիկինը միշտ խոսում է կա՛մ անգլերեն, կա՛մ մայրենի սլովեներենով։

















































