Զելենսկին հայտնել է, թե ինչն է օգնել իրեն դառնալ Ուկրաինայի նախագահ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ վերհիշել է իր դպրոցական տարիները և պատմել, թե ինչ է սովորել երիտասարդ տարիներին:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, վերջինս ընդգծել է, որ դպրոցում սովորել է գլուխ հանել դժվարին իրավիճակներում և պաշտպանել արդարությունը, ինչն էլ օգնել է իրեն դառնալու Ուկրաինայի նախագահը: Բացի այդ, Զելենսկին հավելել է, որ դպրոցում ուսանելու ընթացքում այնպիսի ունակություններ է ձեռք բերել, ինչպես օրինակ՝ հաղորդակցվելու հմտությունը ու մարդասիրությունը:
Ուկրաինացի առաջնորդն ուսուցչի աշխատանքն անվանել է «գլխավոր մասնագիտություններից մեկը», ինչպես նաև անդրադարձել է գյուղական դպրոցներում աշխատանքի դժվարություններին:

















































