«Ազիզյաններն» ավարտվում է․ առաջին լուսանկարները սիթքոմի վերջին եթերաշրջանից, հարսանիքն ու նոր դերասանուհին
Հումորային նոր իրավիճակներ, որոնցում կհայտնվեն արդեն սիրված հերոսները․ «Ազիզյանները» սիթքոմի վերջին եթերաշրջանը հոկտեմբերի 8-ից կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում:
Tert.am Life-ը ներկայացնում է առաջին լուսանկարները նախագծի նոր եթերաշրջանից և դերասանական կազմում սպասվող փոփոխությունը:
Սա «Ազիզյանների» 7-րդ եթերաշրջանն է, որով կհանգուցալուծվի նրանց ընտանիքի պատմությունը: Գարիկ Պապոյանի, Անի Լուպեի, Բորիս Բաղդասարովի, Մարի Պետրոսյանի, Պոնչի՝ Տարոն Իսպիրյանի, Ստեփան Հովհաննիսյանի, Իշխան Ղարիբյանի, Սաթենիկ Հազարյանի, Սուրեն Առուստամյանի և այլ դերասանների մասնակցությամբ հումորային նախագծի նկարահանումներն արդեն ավարտվել են:
Այս եթերաշրջանում թիմին միացել է նոր դերասանուհի՝ Փառանձեմ Սահակյանը, որը գալիս է փոխարինելու Նարինե Ոսկանյանին՝ Պաուզա Անոյին:
Նոր եթերաշրջանում Գարիկի և Նարինեի կերպարներն ամուսնանում են, ինչից հետո վերջինս ջանք չի խնայում նիհարելու ու կերպարանափոխվելու համար: Կերպարանափոխությունից հետո հեռուստադիտողն էկրանին կտեսնի Փառանձեմին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը