Թուրքիա մեկնող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Մոսկվա՝ հարբած ուղևորի պատճառով
Հոկտեմբերի 4-ին Մոսկվայից Ստամբուլ թռչող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված վերադարձել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Այս մասին գրում է ntv.ru-ն:
Պատճառը եղել է հարբած ուղևորը, որը խանգարել է մյուս ուղևորներին և վտանգ հանդիսացել թռիչքի համար:
Ուղևորը վերադարձից հետո դուրս է բերվել ինքնաթիռից:

















































