Բորիս Ջոնսոնը հաստատել է՝ Brexit-ը կկայանա հոկտեմբերի 31-ին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Brexit-ը պետք է կկայանա հոկտեմբերի 31-ին: Այդ մասին նա գրել է թվիթերյան էջում, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջոնսոնը նախատեսել է Մեծ Բրիտանիան դուրս բերել Եվրամիությունից հենց այդ ժամանակահատվածում, չնայած որ Brexit-ի վերաբերյալ կառավարական փաստաթղթերում նշված է, որ անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է ԵՄ-ին խնդրել հետաձգել ժամկետը:
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը հաստատել է, որ դեմ է Brexit-ի հետաձգմանը:
«Brexit-ը կկայանա ԵՄ-ի հետ նոր համաձայնագրով կամ առանց դրա, բայց հետաձգում այլևս չի լինի», - գրել է Ջոնսոնը:

















































