«Մենք միշտ հիշում ենք ձեզ ու երախտապարտ ենք». Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Դուք իրականացնում եք կարեւոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, եւ վայելում եք մեր ժողովրդի հարգանքն ու սերը:
Դպրոցական երկար ու ձիգ տարիների ընթացքում դուք գտնվում եք ձեր աշակերտների կողքին, սովորեցնում եք ոչ միայն գրել ու կարդալ, այլեւ տարբերել ճիշտն ու սխալը, գիտելիքների հետ միասին տալիս եք կյանքի անմոռաց դասեր, որոնք ուղեկցում են նրանց հետագա բոլոր տարիների ընթացքում:
Թանկագի՛ն ուսուցիչներ,
Մենք միշտ հիշում ենք ձեզ, ձեր բարի խորհուրդներն ու խրատները, ձեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքը, ձեր մեծ հոգու ջերմությունը, որ շռայլորեն տվել եք մեզ՝ ձեր անթիվ ու անհամար սաներին: Հիշում ու երախտապարտ ենք ձեզ: Եղեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ: Եվ թող գիտության անդաստանում ձեր ցանած սերմերը ծլարձակեն եւ առատ բերք տան՝ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման ու զորացման:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ, եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը