Սամվել Բաբայանը լրացուցիչ հարցաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործով մեղադրյալ, Արցախի Հանրապետության հերոս Սամվել Բաբայանն օրերս լրացուցիչ հարցաքննության է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Թե ինչու է անհրաժեշտություն առաջացել լրացուցիչ հարցաքննության, փաստաբանը մանրամասներ չհայտնեց՝ նշելով միայն, որ նախաքննական մարմինն է որոշել:
Հարցին՝ միգուցե առերեսում է տեղի ունեցել, որից հետո է որոշվել լրացուցիչ հարցաքննություն անցկացնել, Ավետիս Քալաշյանը բացասական պատասխան տվեց. «Սամվել Բաբայանի մասնակցությամբ առերեսում տեղի չի ունեցել»:

















































