Ժպտացող Ռոհանին և ավելի զուսպ Պուտինը՝ Փաշինյանի էքսցենտրիկ սելֆիում․ DailyMail-ն անդրադարձել է երեւանյան սելֆիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում մի շարք երկրների ղեկավարների հետ արած սելֆին հայտնվել է բրիտանական DailyMail տաբլոիդի ուշադրության կենտրոնում։ Խմբագրությունը հատկապես ուշադրություն է դարձրել Իրանի և Ռուսաստանի նախագահների վրա։
«Իրանի ժպտացող Հասան Ռոուհանին և շատ ավելի քիչ տպավորված Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետի նկարած էքսցենտրիկ սելֆիում․ երբ երկու առաջնորդները բանակցությունների համար հանդիպել էին Հայաստանում»։ Այս վերնագրով խմբագրությունը ներկայացրել է սելֆիի շուրջ քաղաքական կոնյուկտուրան։
Խմբագրությունը ներկայացրել է նաև վարչապետ Փաշինյանի էջում տեղադրված սելֆիի մակագրությունն ու որոշ մեկնաբանություններ։Ապա նյութում հիշատակվել է Ռոուհանի-Պուտին հանդիպումը, որն անցկացվել է Երևանում ու նվիրված է եղել երկկողմ հարցերի քննարկմանը։ Կայքում նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում լարվածության ֆոնին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին