Քեյթ Միդլթոնի ամերիկուհի երկրպագուն «մի ամբողջ կարողություն» է ծախսում` դքսուհու յուրաքանչյուր կերպարը նմանակելու համար (լուսանկարներ)
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ամերիկուհի երկրպագուն այնքան է տարված դքսուհու ոճով, որ նմանակում է նրա յուրաքանչյուր կերպարը, գրում է woman.ru-ն:
31-ամյա Մալլորի Բոուլինգը «գիշերը չի քնում»` սպասելով` երբ համացանցային խանութներում կհայտնվեն դքսուհու զգեստները, որպեսզի հասցնի դրանք առաջինը գնել:
Մալլորի Բոուլինգն Instagram-ի իր օգտահաշիվն անվանել է «replikate»` դքսուհու ոճի հանդեպ իր «պաշտամունքն» ընդգծելու համար: Բոուլինգը շարունակաբար կրկնօրինակում է Միդլթոնի կերպարը` դրանցով կիսվելով սոցիալական ցանցերում:
Երբ համացանցում հայտնվում են Քեյթ Միդլթոնի նոր կերպարի լուսանկարները, Մալլորին իսկույն սկսում է զգեստի փնտրտուքը համացանցային բոլոր հնարավոր խանութներում` վախենալով, որ դրա բոլոր օրինակները կգնեն, և նա այլևս հնարավորություն չի ունենա կրելու այն:
Ամերիկուհին դքսուհու կերպարը սկսել է կրկնօրինակել 2011 թվականից ի վեր: Նա նույնիսկ հարսանիքի օրը կրել է Քեյթի հարսանեկան գլխազարդի կրկնօրինակը: Հարսանեկան տորթը նույնպես Քեյթի հարսանեկան տորթի ճիշտ կրկնօրինակն է եղել: Միդլթոնի երկրպագուն խոստովանել է, որ դքսուհու կերպարը կրկնօրինակելու համար արդեն «մի ողջ կարողություն» է ծախսել:
Մալլորին նշել է, որ Քեյթի ոճով հագնվելիս նա իրեն ավելի ինքնավստահ է զգում և նույնիսկ ինչ-որ կապ է զգում իր և դքսուհու միջև: Դքսուհու երկրպագուն կարծում է` իր այս հոբբին ծանր օրվանից հետո տրամադրությունը բարձրացնելու լավագույն տարբերակն է:
Մալլորիի ամուսինը հաճախ կատակում է կնոջ հետ` Քեյթի ոճի հանդեպ կնոջ տարվածության հետ կապված: Ամուսնու կատակներին Մալլորին պատասխանում է` «Եթե ինձ սիրում ես, սիրիր Քեյթին նույնպես»:

























































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից